2027 թվականի Ամանորի տոնակատարությունը Հայաստանում
Շուտով
Վայրեր, որոնք կայցելեք: Ծաղկաձոր · Գառնիի տաճար · Գեղարդ · Խոր Վիրապ +12
- Տեղափոխման ծառայություններ
- Գիշերակաց
- Նախաճաշ
- +1
Ճկուն, տուրիստական փաթեթներ այն հյուրերի համար, ովքեր ցանկանում են, որ գիշերակացը, տուրերը և տրանսպորտը կազմակերպվեն, որպես մեկ ամբողջական ճամփորդական փոթեթ։
Շուտով
Վայրեր, որոնք կայցելեք: Ծաղկաձոր · Գառնիի տաճար · Գեղարդ · Խոր Վիրապ +12
Վայելեք անթերի պլանավորված 4-օրյա հանգիստ, որը կսկսվի օդանավակայանում անհատական դիմավորմամբ և հարմարավետ հյուրանոցային կացությամբ։ Բացահայտեք Հայաստանի այցեքարտ դարձած տեսարժան վայրերը, այդ թվում՝ Գառնու հեթանոսական տաճարը, Գեղարդավանքը և, հիասքանչ, «Քարերի սիմֆոնիան»։ Ճամփորդեք դեպի պատմական Խոր Վիրապ վանք և համտեսեք բարձրակարգ գինիներ «Հին Արենի» գինեգործարանում։ Բացահայտեք հնագույն «Թռչունների քարանձավը» և, կարմիր ժայռերի մեջ թաքնված, Նորավանքի ճարտարապետական գեղեցկությունը։
Սկսեք Ձեր հայաստանյան արկածը օդանավակայանում ջերմ դիմավորմամբ և հարմարավետ տեղափոխման ծառայությամբ դեպի հյուրանոց։ Բացահայտեք Հայաստանի «կապույտ մարգարիտը»՝ Սևանա լիճը, և պատմական Սևանավանքը։ Վայելեք Դիլիջանի խիտ անտառների գեղեցկությունը՝ այցելելով, հոգևոր գանձեր համարվող, Հաղարծին և Գոշավանք վանական համալիրները։ Ականատես եղեք Խոր Վիրապից բացվող Մասիս լեռան վեհաշուք տեսարանին և վայելեք գինու համտես Արենիում։ Հիացեք հրաշակերտ Նորավանքով՝ նախքան օդանավակայան մեկնումն ու հրաժեշտի տեղափոխումը։
Սկսեք Ձեր առասպելական ճամփորդությունը օդանավակայանում անհատական դիմավորմամբ և անթերի տեղափոխմամբ դեպի հյուրանոց։ Բացահայտեք վեհաշուք Չարենցի կամարը, Գառնու հնագույն հեթանոսական տաճարը, ապա՝ խորհրդավոր Գեղարդավանքը։ Ականատես եղեք բնության հրաշք «Քարերի սիմֆոնիային»՝ նախքան Հայաստանի հյուսիսային հիասքանչ բնապատկերներին ընդառաջ գնալը։ Բացահայտեք, ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված, Հաղպատի և Սանահինի վանքերը, ինչպես նաև Զարնի-Պարնիի ու Ախթալայի ամրոցները։ Այցելեք նրբագեղ Արամյանցի դղյակ՝ բացահայտելու Լոռվա տարածաշրջանի ազնվականական պատմությունը։
Ձեր վեհաշուք ճամփորդությունը կսկսվի օդանավակայանում ջերմ դիմավորմամբ և հարմարավետ տեղափոխմամբ դեպի հյուրանոց։ Բացահայտեք Հայաստանի հոգևոր սիրտը՝ Էջմիածինը, և հիացեք, 7-րդ դարի հրաշակերտ, Զվարթնոց տաճարի ճարտարապետական ավերակներով։ Վայելեք Սևանա լճի անդորրն ու «Հայկական Շվեյցարիա» կոչվող Դիլիջանի փարթամ բնությունը՝ այցելելով տարածաշրջանի պատմական վանական համալիրները։ Ուղևորվեք դեպի վերասլաց Ամբերդ ամրոց և զգացեք Սաղմոսավանքի հոգևոր լռությունը՝ Քասաղի կիրճի եզրին։ Ճամփորդեք դեպի հարավ՝ Խոր Վիրապից ականատես լինելու Մասիս լեռան վեհաշուք տեսարանին, համտեսելու Արենիի լավագույն գինիները և աշխարհի ամենաերկար հետադարձելի ճոպանուղով սավառնելու դեպի Տաթև։
Սկսեք Ձեր բովանդակալից 6-օրյա արկածը օդանավակայանում անհատական դիմավորմամբ և հարմարավետ հյուրանոցային կացությամբ։ Բացահայտեք քրիստոնեական ժառանգության հիմքերը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և հիացեք հրաշակերտ Զվարթնոց տաճարի պատմական ավերակներով։ Լիցքավորվեք Սևանի փիրուզագույն լճի անդորրով և զբոսնեք Դիլիջանի փարթամ, անտառապատ բնության գրկում։ Բարձրացեք դեպի միջնադարյան Ամբերդ ամրոց և հիացեք Քասաղի կիրճի՝ Սաղմոսավանքի եզրից բացվող շունչ կտրող տեսարաններով։ Ուղևորվեք խորը դեպի հարավ՝ Խոր Վիրապից ականատես լինելու Արարատ լեռան վեհաշուք տեսարանին, համտեսելու տեղական գինիներն ու հասնելու հզոր ու հռչակավոր Տաթևի վանական համալիր։
Սկսեք Ձեր խորասուզումը Հայաստանի հրաշքների մեջ օդանավակայանում անթերի դիմավորմամբ և պրոֆեսիոնալ տեղափոխմամբ դեպի հյուրանոց։ Հարավային երթուղու ընթացքում հիացեք Նորավանքի կարմիր ժայռերով, սավառնեք «Տաթևի թևեր»-ով և անցեք Խնձորեսկի տպավորիչ ճոճվող կամրջով։ Առանձին օր բացահայտեք Գյումրու հին փողոցների ինքնատիպ մթնոլորտը և այցելեք վեհաշուք Հառիճավանք։ Վայելեք Սևանա լճի մաքուր օդն ու Դիլիջանի զմրուխտե անտառները, ապա ուղևորվեք Լոռի՝ բացահայտելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության հռչակավոր հուշարձանները՝ Հաղպատն ու Սանահինը, ինչպես նաև խորհրդավոր Զարնի-Պարնին։
Սկսեք Ձեր խորասուզումը Հայաստանի հրաշքների մեջ օդանավակայանում անթերի դիմավորմամբ և պրոֆեսիոնալ տեղափոխմամբ դեպի հյուրանոց։ Հարավային երթուղու ընթացքում հիացեք Նորավանքի կարմիր ժայռերով, սավառնեք «Տաթևի թևեր»-ով և անցեք Խնձորեսկի տպավորիչ ճոճվող կամրջով։ Առանձին օր բացահայտեք Գյումրու հին փողոցների ինքնատիպ մթնոլորտը և այցելեք վեհաշուք Հառիճավանք։ Վայելեք Սևանա լճի մաքուր օդն ու Դիլիջանի զմրուխտե անտառները, ապա ուղևորվեք Լոռի՝ բացահայտելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության հռչակավոր հուշարձանները՝ Հաղպատն ու Սանահինը, ինչպես նաև խորհրդավոր Զարնի-Պարնին։
Ձեր 7-օրյա անմոռանալի ճամփորդությունը կսկսվի օդանավակայանում անհատական դիմավորմամբ և անթերի տեղափոխմամբ դեպի հյուրանոց։ Բացահայտեք Արագած լեռան վեհաշուք լանջերը՝ այցելելով Տառերի պուրակ, Ամբերդ ամրոց և բարձրալեռնային Քարի լիճը։ Հիացեք Գառնու հեթանոսական տաճարի դասական գեղեցկությամբ և ժայռափոր Գեղարդավանքով՝ հանրահայտ «Քարերի սիմֆոնիայի» ֆոնին։ Ուղևորվեք դեպի Հայաստանի «կապույտ մարգարիտ» Սևանա լիճ և վայելեք Դիլիջանի փարթամ անտառների ու միջնադարյան վանքերի մաքուր լեռնային օդը։ Ճամփորդեք դեպի հարավ՝ Խոր Վիրապից ականատես լինելու Արարատ լեռան վեհաշուք տեսարանին, համտեսելու Արենիի գինիները և ճոպանուղով սավառնելու դեպի հզոր Տաթև։ Զգացեք Գյումրու հին քաղաքի պատմական շունչն ու այցելեք վեհաշուք Հառիճավանքը՝ նախքան Ձեր մեկնումը։
Լեռնալանջերին փորված հնագույն վանքեր, սաֆիրի պես շողացող լճեր, քարե երեգոնների կիրճեր և հազարամյակների պատմություն ունեցող գինեգործական ավանդույթներ՝ 8 օրում դուք կբացահայտեք Հայաստանի հոգին՝ ճանապարհորդելով նրա ամենախորհրդանշական վայրերով: Ձեր տուրը կսկսվի Երևանի աշխույժ փողոցներից դեպի Սևանա լճի բարձրադիր ջրերն ու Դիլիջանի թավ անտառներ, որտեղ թաքնված են Հաղարծինն ու Գոշավանքը: Կբացահայտեք երկրի հոգևոր կենտրոն Էջմիածինը, Սուրբ Հռիփսիմե, Սուրբ Գայանե եկեղեցիները և Արարատ լեռան ֆոնին վեր խոյացող Զվարթնոցի տաճարի հնագույն ավերակները: Ծանոթացեք մայրաքաղաքի տեսարժան վայրերին Հանրապետության հրապարակում, Կասկադում և Ծիծեռնակաբերդում, որից հետո կայցելեք 1-ին դարի Գառնիի հեթանոսական տաճար, «Քարերի սիմֆոնիա» բազալտե կիրճն ու ժայռափոր Գեղարդավանք: Ուղևորվելով հարավ՝ կտեսնեք Արարատի փեշերին գտնվող Խոր Վիրապը, կհամտեսեք տեղական գինիներ Արենիում, կբացահայտեք Թռչունների քարանձավն ու Նորավանքը, իսկ «ՏաԹևեր» ճոպանուղով կսավառնեք դեպի 9-րդ դարի Տաթևի վանական համալիր: Տուրը կեզրափակվի Երևանում ազատ օրով՝ նախքան օդանավակայան տեղափոխումը:
Վայրեր, որոնք կայցելեք: Էջմիածին · Զվարթնոց · Սևանա լիճ · Դիլիջան +7
Յուրաքանչյուր հատուկ փաթեթ ներառում է հիմնական ճամփորդական ծառայությունները, որոնք կդարցնեն հարմարավետ Ձեր ճամփորդական ծրագիրը Հայաստանում։ Լրացուցիչ ծառայություններ կարող են ներառվել ըստ հարցման։